Ժողովուրդ ջան

Ժողովուրդ ջան, բոլոր կրքերը հարկավոր է հանդարտեցնել, համախմբվել դեպքի վայրում և սառը և կշռադատված քայլերով թույլ չտալ արյունահեղություն սկսվի։ Պահանջը հստակ է՝ազատել բոլոր քաղբանտարկյալներին և պաշտոնապես տալ երաշխիքներ, որ իրավական հետագա հետապնդման չեն ենթարկվի։ Այս իրավիճակը խելացի ձևով օգտագործել է պետք և ոչ տրվել կրքերին։ Ժողովուրդ ջան, հասարակության կորիզը ինքնակազմակերպվել է և այսօրվանից սկսած ժամը 18։30-ին

 

սպասում է ձեզ Էրեբունու ոստիկանության շենքի մոտ։ Ոստիկանական բանդան ամեն վայրկյան կարող է նախահարձակ լինել, բոլորս պետք է այնտեղ գնանք և թույլ չտանք դա։ Ինքնակազմակերպվեք, դուրս եկեք փողոց,այն ինչ պետք էր գրել ու խոսել բոլորս ասացինք, ամեն ինչ պարզ է, հիմա ձեր տեղը դեպքի վայրում է։