Իմ այդպիսի մի հրապարակային հայտարարությունից հետո

By in Россия, Աշխատանք, Պայքար on April 2, 2017

Ժամանակին, երբ ընդդիմադիր առաջնորդները բոցավառ ելույթներով ետընտրական շարժումներ էին հրահրում, տագնապով զգուշացնում էի խուսափել այդ թերմտածված շարժումներից, ասելով, որ դրանք արդյունք չեն տալու, որ դա չէ իրականության փոփոխություն ուղին, որ պարտությունները ջլատելու են ազգի կամքն ու ոգին:
Համատարած այս անկամության հիմնական մեղավորները իմ համար թերմտածված շարժումների ընդդիմադիր առաջնորդներն են:

Իմ այդպիսի մի հրապարակային հայտարարությունից հետո ընդդիմադիր գործիչներից մեկը մեղադրեց ինձ, ասելով, թե իմ պահվածքով նպաստում եմ իշխանության հավերժությանը: Պատասխանեցի` այդ դուք եք նպաստում իշխանության հավերժությանը, քանի որ թերմտածված քայլերով ջարդում եք ժողովրդի ոգին ու հետո իշխանությունների համար դժվար չի լինի հարատև կառավարել անկամ դարձած ժողովրդին: