Ինձ բացում ա

Ինձ բացում ա, երբ այս կամ այն գործիչը բոցաշունչ հայացքով հայտարարում է, որ պետք է հեղափոխություն անել Սահմանադրության շրջանակներում: Հայաստանի Սահմանադրությունը ընձեռնում է իշխանություն փոխելու միայն մեկ տարբերակ՝ ընտրությունների միջոցով, ինչը որ Հայաստանում չի գործում: Իսկ հեղափոխությունը ամեն միջակ ուղեղի խելքի բանը չի, ու այն հաստատապես Սահմանադրությամբ չի արվում…
Ասում են Սերժը լացակումաց խնդրում ա որի իրենից վերցնեն իշխանությունը, բայց ընդդիմությունը նրան տանջելու համար հատուկ չի վերցնում…
Բա ճիշտ էն ասում, սկզբից մի հատ բողոք էս գրում, հետո էլ մի հատ դիմում ժեկի պետին, որ իշխանությունները հրաժարական տան, ու վերջ, հեղափոխությունը եղավ:
Բա որ հանկարծ ստացվի, բա հետո ես ընդդիմությունից ոնց ենք ազատվելու, ելի դիմում ենք գրելու: