Ինչպէս ասում են

Ինչպէս ասում են՝ «այսօր մանկութիւնս յիշեցի»։ Սրանց պապերն ու պապաները գոնէ պիտի պատմած լինէին իրենց ժառանգներին, որ իրենք էլ են դէմ խօսել, հրապարակից հեռացնել պահանջել, արժանացել են Մովսէս Գորգիսեանի սիրած «ԲՋԻ ՏՂԵՐՔ» գնահատականին ու հերթով ներողութիւն խնդրել ինձնից՝ մէկը տաս տարի յետոյ, միւսը տասնհինգ, ոմանք էլ քսան եւ աւելի։
Բայց ամեն ինչ հերթով…Նախորդ գրութիւնիցս 102 զանգահարելով մեզ բերման ենթարկելու մասին գրութիւնս իմ էջում տեղադրելուց յետոյ գնացինք Խորենացի։ Այնտեղ էլ էին մերոնցից սպասում։ Մօտ տասնհինգ հոգով գնացինք դէպի Նար-Դոս։ Մի քանի ծանօթ ոստիկաններ հանդիպեցին, որոնք խնդրում էին չառաջանալ, որովհետեւ հրաման են ստացել բոլորին բերման ենթարկել։ «Գնահատեցի» նախազգուշացումը, բայց շարունակեցինք առաջ գնալ։ Ընթացքում զանգահարեցի Ալեք

Ենիգոմշեանին ու ամբողջացաւ ծրագիրս՝ բանակցել նոր հաւաքատեղի համար։ Նա ասաց, որ գնում է Ազատութեան հրապարակ, ինչպէս արդէն պայմանաւորուել են ցերեկը։ Մերոնց (մօտ տասնհինգ հոգի) խնդրեցի մնալ խաչմերուկում եւ վիճակահանութեամբ որոշեցինք, թէ ով պիտի գայ ինձ հետ ձերբակալուելու։ Այդ «երջանիկը» Գագիկ Սարուխանեանը եղաւ։