Իսկ ինչպե՞ս ենք վնասազերծելու

Ասում են կենցաղային աղբի վերամշակման գործարան են կառուցելու: Լավ է… Բայց կենցաղային աղբն այնքան էլ վտանգավոր չէ, քանի որ, ի վերջո, մեկուսացվում է աղբանոցներում: Իսկ ինչպե՞ս ենք վնասազերծելու և մեկուսացնելու քաղաքաշինական աղբը, որ ամեն օր կուտակվում է մեր քաղաքում և որի մեջ դատապարտված ենք ապրելու, կամ ինչպե՞ս ենք պաշտպանվելու

մշակութային ու լեզվական աղբից, որ ամեն ժամ հեռուստաէկրաններից հեղեղում է մեր բնակարանները…Քաղաքաշինական աղբը չպետք է շփոթել շինարարական աղբի հետ, որը նույնպես անվտանգ է՝ ինչպես կենցաղայինը: