«Լենին-պարտիա-գորբաչով»

Իհարկէ, իմ ոչ թէ մէկ, այլ երեք-չորս ելոյթները ֆրանսիական հեռուսատընկերութիւններով ոմանց դուր չէին գալիս, որովհետեւ նրանք «Լենին-պարտիա-գորբաչով» ստրկամտութեան կողմնակիցներ էին, իսկ ես խօսում էի Սովետի գոյութեան անօրինականութիւնից եւ Հայաստանի անկախութիւնից․․․ Ի դէպ, այդ օրերին Փարիզի փողոցներում օտարներ էին մօտենում եւ խնդրում լուսանկարուել, այնքան շատ էր ֆրանսիական մամուլը գրել «ԽՍՀՄ ամենահեղինակաւոր այլախոհի մասին»։ Միայն հայերից թարախակիրների մօտ են բացասական յիշողութիւններ մնացել, զի նրանց դուր չէր գալիս, որ ես վստահօրէն ազդարարում էի, թէ շուտով ստիպուած են լինելու ինձ թոյլ տալ վերադառնալ՝ ինչը եւ եղաւ։