Լեռներում ծվարած

Լեռներում ծվարած իմ փոքրիկ գյուղից 1941-ին ռազմաճակատ է մեկնել 105 տղամարդ, որոնցից կեսը ետ չի վերադարձել, նրանց թվում և իմ ավագ հորեղբայրը, մեր տոհմից էլի մի քանիսը:
Իմ մանկության ու պատանեկության տարիներին միջին և ավագ սերունդը պատերազմի մասնակից էին, և ես շատ եմ տեսել վիրավորների, շատ եմ լսել պատերազմի մասնակիցների արյուն սառեցնող պատումները: Պատկերացնում եմ նրանց կրած տառապանքի չափը և գլուխ եմ խոնարհում նրանց առջև:

Ես դպրոցում սովետական կրթություն եմ ստացել ու իմ մոտ դպրոցում ձևավորել են որոշակի վերաբերմունք Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ: