Ծայրահեղական

Տեսեք, ուրախանալու բան էլ կայ։ ՆՓ-ն անտարակոյս ԼՏՊ-ից լաւն է։ Ինքն ուղղակի հենց սկզբից ասում է՝ ես դէմ եմ ժողովրդի դերակատարութեան աւելացմանը՝ անցումային շրջանում էլ 5 տարով եմ ընտրուելու, իսկ ԼՏՊ-ականները 1990-ին ասում էին երկու տարով ենք ընտրւում, բայց յետոյ Սահմանադրութիւն եւ նոր ընտրուիւններ պահանջող ԱԻՄ-ականներին ծայրահեղական էին ասում։ Ծայրահեղական էին ասում, հեգնանքով ու թարախով, բերաններն էլ մի տեսակ ծռելով անկախական էլ էին ասում, ու չէին էլ հասկանում դրա իմաստը։