Ծանր ա հայ ազգի վիճակը

Ծանր ա հայ ազգի վիճակը: ՀԱԿ-ը Լևոն Տեր-Պետրոսյանի ստրատեգիական սխալի պատճառով կոլապսի մեջ ա, ընդդիմադիր համբավ ունեցող մնացած կուսակցություններին Սերժը մեկ օրում դարձրեց կառուցողական և հետներն էլ խմբակային ֆոտոսեսիա արեց, Ժիրոյի խումբը ապստամբության ռեսուրս չունի ու կամ մոտ ժամանակներս իրենց կամ կկալանավորն, կամ կթողնեն դեռ մի քիչ էլ ապստամբելու, այս պայի դրությամբ Նիկոլի խմբի ռեսուրսները նույնպես բավարար չեն որևէ լուրջ դիմադրության, դե տակը մնում ա Պարույրը իր շրջիկ տասնյակով, որին անգամ ավելորդ է անդրադառնալը: Իրոք որ ծանր ա հայ ազգի ու պետականության վիճակը, քանի որ երկիրը մնացել ա խելապակաս հանրապետականների հույսին…