Ծանր

By in Թանկացում, Հայաստան, Պայքար on November 14, 2017

Ծանր, սոսկալիորեն ծանր աշխատանք է սպասվում օտարի լծի հազարամյա բացասական ազդեցության տակ գտնված ու հոգեբանական զգալի խեղում ունեցած մարդկային բազմությունից ժողովուրդ, ապա նաև ազգ վերաձուլելու համար, որպեսզի այն վերստին դառնա ունակ կատարելու այն դերը մարդկության առջև, որը սահմանված է իր համար Բարձրյալի կողմից։


Ահա արդեն քսան տարի է՝ քաղաքական մեր գործիչներին ամեն միջոցով խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ թողնել անիմաստ ներքաղաքական պայքարը, որը միմիայն խորացնելու է հոգեբանական խեղումը, և խորհել ժողովրդի հոգին ապաքինելու ուղիների մասին։ Սակայն մանկապարտեզային տարիքի երեխայի համառությամբ նրանք շարունակում են հեղափոխական «ՁԻ-ձի» խաղալ ու վնասել ժողովրդին։
Ցավոք, այսօր էլ նույնն է, նույն վնասարարությունը։ Ու քաղաքական մտքի աճ, զարգացում չկա։