Կեցցե’ս Կառլեն

By in samhar on December 19, 2013

Երեկ` դեկտեմբերի 17-ին Երևան քաղաքի 3-րդ մասի <<Տաշիր-Պիցան>> անակնկալ կերպով շատ թանկագին մի հայորդու հյուրընկալեց ի դեմս մեր` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Ռուսաստանի բարձրագույն խմբում հանդես եկող Դաղստանի <<Անժիի>> կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի:Անտեղյակներին ցանկանում եմ տեղեկացնել ,որ Կառլենը իր ստաբիլ անձնանվեր ելույթներով միշտ հաճելիորեն աչքի է ընկել մեր հավաքականի կազմում,կարող եմ պնդել ,որ ազգային թիմի ամենաաշխատասեր ֆուտբոլիստներից մեկն է ում աշխատանքը շատ հաճախ կարծես ստվերում է մնում,բայց այդ աշխատանքը շատ կարևոր բնույթ է կրում հակառակորդի հարձակողական գործողությունները առավելագույն կերպով վնասազերծելու համար: hairstyles for 2014
Եվ վերջապես տեղին է նշել ,որ Կառլեն Մկրտչյանը այն ֆուտբոլիստն է ով այս տարի Պրահայում կայացած Հայաստան-Չեխիա հանդիպման ժամանակ իր հուժկու,հեռահար հարվածով նոգդաունի ենթարկեց աշխարհում լավագույններից մեկը համարվող դարպասապահ Պետր Չեխին`գրավելով Չեխիայի հավաքականի դարպասը!