Կէս ճանապարհից զգացի

Կէս ճանապարհից զգացի, որ մանր ու մեծ անկայուն քարերի դաշտում այլեւս տհաճ է բարձրանալը, բայց իջնելն աւելի վտանգաւոր էր։ Մնում էր քայլել առաջ ու դէպի վեր։ Դարձաւ զառիթափ, հաւասարակշռութիւնս էլ դժուար էի պահում, բայց ելք չկար։ Հանգստանալով ու մեծ զգուշութեամբ, սակայն կարծածիցս 40 րոպէ ուշ հասա գագաթին։ Մերոնք արդէն հետ էին իջնում ինձ գտնելու։ Մոտեցայ գագաթի արեւմտեան հատուածին ու գոռացի, որ վերեւում եմ։ Այս անգամ հանդիպեցի այն մարդկանց, ովքեր չիմանալով, որ իմ կառուցածն է այդ հիւղակը, մի անգամ հատուկ արշաւախմբով բարձրացել են ու պատերից մէկն հիմնովին վերանորոգել։ Արտաւազդ էր անունը, ում մտերիմները Արթուր են կոչում։ Մի մարդ էլ Վոլոդիա անունով՝ ինձնից 4 տարի մեծ, կարծեմ 700 անգամ էր եղել Արագածի գագաթին։ Վերեւում բաւական ցուրտ էր․ համարեայ ձմեռ։ Չգիտեմ, կհասցնեմ այս տարի եւս մէկ՝ 30-րդ անգամ բարձրանալ, բայց դա էական չէ։ Արարատի գագաթ գնացող Համլետն ու Համիկը թող բարեյաջող բարձրանան ու վերադառնան։