ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԵՑՈՒԱԾՔԸ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆԻՆ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԵՑՈՒԱԾՔԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈԹԻՒՆԸ (ՆԱԽԱԳԻԾ՝ ընդունուած կը համարուի ԱԻՄ Նախագահութեան 12 անդամներից գոնէ 7-ի համաձայնութեան դէպքում)

ԱԻՄ-ն իր մտահոգութիւնն է յայտնում Հայաստանի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինեանի մեր սահմանադրութեանն ու միջազգային պարտաւորուածութիւններին անհարիր, խօսքի ազատութեան դէմ ուղղուած սպառնալիքների առիթով։ (ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ Հոդված 8. …
1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական և բազմակուսակցական համակարգը …)
Ձեւականօրէն վարչապետի պաշտօնից հրաժարուած, սակայն վարչապետի լծակներն ապօրինաբար իր վերահսկողութեան տակ պահող Նիկոլ Փաշինեանի նախընտրական քարոզչութեան ընթացքում այդորակ դիրքորոշումը ցոյց է տալիս որ նա զգալով իր վարկանիշի սրնթաց անկումը, ձգտում է սպառնալիքներ շաղ տալով լռեցնել բոլոր ընդդիմախօսներին, արգելել այլակարծութիւնը եւ յանուն իր սին իշխանութեան բռնապետական կարգեր հաստատել Հայաստանում։