Հաճախ կարելի է լսել

By in Россия, Հայաստան, Պայքար on December 9, 2017

Հաճախ կարելի է լսել այն հայտարարությունները, թե բա երբ ա Թուրքիան փլուզվելու, որ մենք էլ մեր կտորը ստանանք: Սիրելի երեխաներ, ասենք թե փլուզվեց, այդ ոնց եք դուք ստանալու ձեր կտորը, ձեր այդ որ ռեսուրսով՞: Ազգը եթե ուզում ա ինչ-որ բան ստանալ, ապա պետք է ունենա համապատասխան ռեսուրս, կամ գոնե այդ ռեսուրսի հիմնական մասը, որպեսզի կարողանա ոչ միայն պոկել, դեռ մի հատ էլ մարսել իր ուզածը, այլ պարագայում կարող ա հա կրկնվեն անցյալի աղետները: Ժամանակին փլուզվեց Օսմանյան Կայսրությունը, ինչստացան դրանից հայերը, ոչինչ, դեռ մի բան

էլ կորցրեցին Ղարսի մարզը ու Երևանի մարզի մի մասը, քանի որ չունեյին համապատասխան ռեսուրսներ, հույսները դրել էին որ ինչ-որ մեկը իր փոխարեն կլուծի իր խնդիրները, (համապատասխան մանդատի շրջանակներում), ու այդ պարագայում անգամ երբ հայերին տրվեց Սևրը, այն փաստացի դարձավ ոչ թե փրկություն, այլ աղետ: Նույն կարա կրկնիվի նաև հիմա, եթե ազգը չունի համապատասխան ռեսուրսներ, կողքի ցանկացած պետության փլուզում կարա հանգեցնի ոչ թե որ մենք իրենցից մի կտոր կպոկենք, այլ կարող ա մենք էլ մնանք իրենց փլատակների տակ…