Համենայնդեպս անկեղծ

Համենայնդեպս անկեղծ է եղել Վովա Գասպարյանը:)Ուղղակի այստեղ մեկ այլ հարց էլ է ծագում, թե ներկայիս ոստիկանության չեմ վախենա այս բառից<<խուժան>> գործելաոճը ի՞նչ կապ ունի լրագրողուհու մեջ կին տեսնել չտեսնելու հետ։ Ոստիկանության խուժանությունը հիմա էլ կանանց է սպառնում բառիս բուն իմաստով և վերջին երթի ժամանակ մի հաստավիզ ոստիկանի վերաբերմունքը հայ երիտասարդ աղջկա նկատմամբ ուղղակի զզվանք է հարուցում և սրանց պահողն ու կերակրողը դու ես Վովա Գասպարյան։ Կամ Բաղրամյանում ոստկանության ուղարկած քաղաքացիական հագուստով խուժանը,

որ հայհոյում էր հայ կանանց և աղջիկներին քո սաները չէին, հիմա ինչ ես տղամարդ փորձում խաղալ պայթյունից զոհված դիակների ֆոնին։ Ծիծաղելի եք պարզապես։ Լրագրողուհին պիտի ոչ թե ներողություն պահանջի, այլ Վովա Գասպարյանի պաշտոնանկությունը, նոր կապացուցի մեզ որ կին է։ Եթե քեզ այդես վիրավորում են, ուրեմն թույլ ես տվել։