Հայաստան-Սփիւռք հարաբերութիւն

By in samhar, Россия, Աշխատանք on September 13, 2017

Այսօր Ճարտարապետների միութիւնում տեղի ունեցաւ Հայաստան-Սփիւռք հարաբերութիւններով մտահոգ մի խումբ քաղաքացիների հանդիպում։ Նախաձեռնողը պատմական գիտութիւնների թեկնածու Ռաֆայէլ Համբարձումեանն էր։ Առաջարկւում էր հանդէս գալ յայտարարութեամբ առ այն, որ նմանօրինակ համազգային միջոցառումների

օրակարգում առաջին հերթին պիտի լինեն համազգային կարեւորութեան եւ ազգային միասնութեանը նպաստող խնդիրներ, մասնաւորապէս կրթական համակարգում հայերէնին հատկապէս գրաբարի դասաւանդմանը առանձնահատուկ ուշադրութիւն դարձնելու, միասնական ուղղագրութիւնը վերականգնելու, Արցախի եւ Հայաստանի միաւորման ընդհատուած գործընթացը իրաւական հստակ հիմքերի վրա դնելու հարցերը։