Հայերով զարմանում ենք

By in Պայքար, Սիրիա, Սպորտ on October 7, 2017

Հայերով զարմանում ենք, որ Լեհական թիմին պարտուել ենք։ Այսինքն՝ հաւատում էինք որ նրանցից լա՞ւն ենք։ Քաղաքական կեանքից մի օրինակ. Լեհերը կիսագրագէտ էլեկտրիկին, ով հսկայ արհմիութեան՝ «սոլիդարնոստ»-ի ղեկավար էր դարձել (այն օրերի համար անհասկանալիօրէն) նրան աջակցեցին, առաջ մղեցին, նոյնիսկ նոբելեան մրցանակի հասցրին, յետոյ դարձրին

երկրի նախագահ եւ Լեհաստանն էլ շահեց (միլիարդներ պարտքը զիջելուց սկսած եւ հսկայական աջակցութեամբ վերջացրած)։ Այն օրերի անհասկանալին այսօր հասկանալի է՝ գաղտնի գործակալ է եղել, ով հիմա ամաչում է տնից դուրս գալ, բայց լեհերն օգտագործեցին նրա սին հռչակը։