Հայեր ջան ես սկսում եմ նեղանալ ձեզանից

By in Հայաստան, Պայքար, Սիրիա on November 17, 2016

Հայեր ջան ես սկսում եմ նեղանալ ձեզանից, ապրանքը ուղարկում եք, հաստատ ինչ որ մեկին ում ուղարկել եք դա պետք է, մի ամսից ավել է խնդրում եմ ասեք ում է հասցեագրված, մի արկղ շատ լավ մանկական և կնոջ շորեր են, ոչ հասցե ոչ անուն, ինձ դնում եք վատ վիճակի մեջ, ես ինձ եմ մեղավոր զգում որ ապրանքը չեմ կարողանում հասցնել մարդկանց, խնդրում եմ անհասցե ոչինչ չուղարկել, ապրանքը ուղարկելով իմ հասցեին ինձ եք դնում վատ վիճակի մեջ, ես չեմ կարող դա տալ որևէ մեկին մինչև

չիմանամ կոնկրետ ում համար է դա ուղարկված… Խնդրում եմ, ով մի մեծ արկղ շորեր և էլ չգիտեմ ինչ կա մեջը, ուղարկել է ու չի հասել հասցեատիրոջը արձագանքեք, շատ հնարավոր է սա զոհված զինվորի ընտանիքի համար է: Եթե չարձագանքեք ես ստիպված կլինեմ դատարկել արկղի պարունակությունը նկարել և դնել էջումս միջի եղածը որ գոնե էդպես ճանաչեք արձագանքեք