ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ

By in Պայքար, Պարզվում է, Սիրիա on January 11, 2018

ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ – 118

Արժեհամակարգային Վերելք միությունը ամեն տարի, փետրվարի 5-ին նշում է ազգային գործիչ Հայկ Ասատրյանի /1900-1956թթ/ ծննդյան օրը և շնորհում նրա անվան մրցանակներ անցած տարում ազգային ինքնակազմակերպման և ազգային ինքնաճանաչողության ասպարեզում նշանակալի աշխատանք կատարած հայորդիներին:
Մրցանակի թեկնածուներին կարող եք նաև ինքներդ առաջարկել: Հատուկ պարզաբանում եմ` գնահատվելու են միմիայն 2017թվականին կատարված աշխատանքները:


Ինչու? եմ սա ասում: Անցյալ տարի առաջարկված թեկնածուների մեջ էր նաև Ալեքսանդր Վարպետյանը` իր հայանպաստ գրքերի համար: Բայց քանի որ մրցանակը տրվում էր 2016 թվականի գործունեության համար, իսկ նշված գրքերը գրվել էին ավելի վաղ շրջանում, ապա պրն Վարպետյանին ժյուրին չընդգրկեց մրցանակակիրների շարքում: Այս փաստը պրն Վարպետյանը մեկնաբանեց այսպես` Վերելքը ռուսական պրոյեկտ է, դրա համար էլ իր անունը չընդգրկվեց մրցանակակիրների ցանկում: