Հայ ազգը արդեն 3-4 հազար տարի ա այս արևի տակ գոյություն ունի

Այն որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը և այլոք ցանկանում են դառնալ նախագահ, լրիվ նորմալ ա՝ ցանկացած քաղաքական գործչի երազանքը իշխանություն վերցնելն ա: Աննորմալը այն է, երբ այս կամ այն գործչին իր նվիրյալների մոլեռանդ բանակը փորձում է մատուցել որպես միակ ազգափրկչի, առանց որի հայ ազգը անխուսափելիորեն կկործանվի: Հայ ազգը արդեն 3-4 հազար տարի ա այս արևի տակ գոյություն ունի ու չի կործանվել, ու հաստատապես ներկայիս այս կամ այն գործչից չէ որ կախված է նրա լինել կամ չլինելը…