Հեղափոխությունները միտինգով չեն արվում

Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում գեներալ Մանվել Գրիգորյանը դիմելով Սերժ Սարգսյանին ասել է. «Համ չագուչն ա Ձեր ձեռքը, համ մեխը, համ նալը, ոնց ուզում եք արեք, մենք ձեր կողքին ենք»: Փաստորեն պարզվում է, որ գեներալ Մանվելը Կրազի շոֆեր լինելուց բացի վախտին էշ պայտող ա եղել, այդ գործից բարձր մակարդակով հասկանում ա…

Հեղափոխությունները միտինգով չեն արվում, հեղափոխությունները արվում են կրակելով: Մինչև հիմա արված առանց կրակելու հեղափոխությունները եղել են են գունավորները, դե որոնց հետևում էլ իրենց ողջ ներուժով կանգնած ա եղել Պետդեպը: Հայկական իրականության մեջ շատ դժվար ա պատկերացնել որ Պետդեպը անգամ ամենաչնչին կերպով օժանդակի պրոռուսական համբավ ունեցող ուժերին: Մնում ա լայն զանգվածներին հավատացնել որ «ընկեր Պուտինը մեզ հետ ա…»: Բայց դե դա էլ երկար չի տևի, եթե չլինեն կրակողներ…