ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Հարգելի Արգիշտի, կարծում եմ շատ անտեղի ու անարդար է Ձեր քննադատությունը Նախախորհրդարանի հասցեին, որը արդեն վաղուց՝ ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ է վերանվանվել, որի մասին համոզված եմ, որ Դուք շատ լավ գիտեք։ Ճանաչելով և հարգելով Ձեր անձը, ինձ զարմացնում է Ձեր նման վերաբերմունքը մի հասարակական կազմակերպության հասցեին, ով մինչ օրս բացի ամենախորհը հարգանքից ու վստահությունից, ուրիշ ոչ մի վերաբերմունքի չի արժանացել, և պատահական չէ, որ իշխանական ոհմակի հալածանքների թիրախը՝ հենց ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ է։ Լինելով իրավաբան, կարծում եմ Դուք շատերիցս լավ գիտեք՝ քրեական տարերի էությունը, այն էլ այդ տիպի, որոնք ընդհանրապես չգիրեն թե կյանքից ինչ են ուզում, ի տարբերություն՝ ռոբիկաշերժիկային ոհմակի, որոնք գիտեն իրենց ձեռքից ոչինչ չի գալիս, բացի ժողովրդին թալանելուց, ու թալանը լափելուց։ Փոխարեն Դուք միանաք՝ Նոր Հայաստան նորաստեղծ, և միակ հույս ներշնչող շարժմանը, Ձեր մեկնաբանությամբ՝ անուղեղ մարդկանց բերանը լեզու եք դնում, որոնք առանց մտածելու կարող են ամեն ինչ դուրս տալ։ Իմ համոզմամբ՝ Դուք արժանապատիվ անձնավորություն եք, կխնդրեի գոնե երկու տողով պատասխանեք նամակիս։ Եթե իմ այս նամակը իրենից խրատական տոն է պարունակում, ապա խնդրում եմ ներող լինեք, իմ նպատակը բոլորովին այլ է։