ՀՀ բոլոր քաղաքացիների ընտրելու և ընտրվելու իրավունքին

Լևոն Զուրաբյանի 4+4+4+4 առաջարկը, որպես նոր ընտրական օրենսգրքի քննարկման ֆորմատ, ՀԱԿ-ի հերթական անհեթեթությունն է։ Ողջ հանրությունը կենտրոնացել է ընտրացուցակները հրապարակելու վրա, մինչդեռ նախագծում շատ ավելի վիճահարույց կետեր կան և հարկավոր է դրանք չեղյալ հայտարարել։ Խորհրդարանական լսումներին մասնակցեցին շուրջ 70 քաղաքացիական հասարակության ներկայացուցիրներ և արտախորհրդարանական ուժեր։ Ո”վ է թույլ տվել ՀԱԿ-ին

հայտարարել, որ իրենց բանաձևը արտահայտում է հանրային ընդհանրական կարծիքը։ Եթե լսումներին բոլորը մասնակցել են, ուրեմն այդ բոլոր կազմակերպությունների առաջարկներն էլ պիտի ընդհանրական քննարկման դրվեն։ Ընտրական օրենսգիրքը վերաբերում է ՀՀ բոլոր քաղաքացիների ընտրելու և ընտրվելու իրավունքին և ո”վ է ՀԱԿ-ին թույլ տվել սեփականաշնորհել այն։ ՀՆՔՄ կուսակցությունը դեմ է այս ձևաչափին, ավելին, գտնում է, որ ՀԱԿ-ը ապագա խորհրդարանում անելիք չունի, քանզի շուրջ 25 տարի միայն ջուր է ծեծում և ջուր պղտորում։