ՀՀ կառավարոթիւնը

Բաւական լաւ տպաւորութիւն ստացայ ֆինանսների նախարարութեան աշխատելաոճից․ դիմագրքային հարցումիս պատասխանեցին րոպէական, նոյնպիսի արագութեամ արձագանքեցին խնդրանքիս եւ դիմումս փոխանցեցի։ Մնում է նոյնպիսի արագագործութեամբ ընթացք տան գործին։ Ահա դիմումիս բովանդակութիւնը՝ (հեռախօսն ու հասցէն հանում եմ) ՀՀ Ֆինանսների նախարար (նախարարի պաշտոնակատար) Ատոմ Ջանջուղազյանին Պարոյր Հայրիկեանից 30 նոյեմբերի 2018թ. Հարգելի պարոն նախարար, Իմ նկատմամբ մահափորձից յետոյ 2013 թ. ՀՀ կառավարոթիւնը միջոցներ հատկացրեց բուժումս արտերկրում անցկացնելու նպատակով։