ՀՀ ոստիկանություն

By in samhar, Россия on February 8, 2015

Ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման և նրա նկատմամբ կիրառված բռնությունների միակ պատասխանատուն այս պահի դրությամբ իշխանություններն են և անձամբ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը: Բացառապես անընդունելի եմ համարում շրջանառվող այն ասեկոսները, թե իբր Գագիկ Ծառուկյանը կարար դա կազմակերպել ինչ-ինչ քաղաքական հաշվարկներից ելնելով: Եթե ռեժիմը այս ամենի հետ կապ չունի, ինչպես որ իրենք են հրեշտակի տեսով դա հայտարարում, ապա թող բարի լինեն բացահայտել այս, ինչպես նաև նախկինում տեղի ունեցած բազմաթիվ հարձակումների ակտիվիստների վրա: Թող բացահայտեն ու ապացույցներով դնեն բոլորի դեմը, որ սա ասենք իրենք չեն արել, այլ արել է ասենք թե Գագիկ Ծառուկյանը, կամ Ֆանտոմասը, կամ էլ թե մասոնները: Միմիայն խելապակասը կարող է հավատալ, որ քաղաքի կենտրոնում, որը ամբողջապես հագեցված է տեսախցիկներով, հնարավոր է ավտոմեքենայով մարդ առևանգել և չբռնեվել: Իսկ եթե Վովա Գասպարյանը, ինչպես ինքն է հրեշտակի հայացքով հայտարարում, այս ամենի հետ որևէ կապ չունի, ապա ակնհայտորեն ուրեմն այդ մարդը չունի մասնագիտական հմտություններ ղեկավարելու ՀՀ ոստիկանությունը և բացահայտելու այս կարգի հացագործություններ, և հենց նրան է պետք շուտափույթ հանել ոստիկանական նոր համազգեստի մեջից…