Հղի է մեծ վտանգներով

By in samhar on June 7, 2014

Նման պաշտոն զբաղեցնող անձը իրավունք չունի այդպիսի հայտարարություններ կատարել, դա հղի է մեծ վտանգներով հատկապես ազգաբնակչության մեջ խուճապ ստեղծելու տեսանկյունից; Եթե իրոք նախապատերազմական իրավիճակ է և պաշտոնապես այդ վտանգը համարվում է հաստատված ապա իշխանությունը պիտի հանդես գա համապատասխան դիմումով կամ հայտարարությամբ և պաշտոնապես սկսվի պատերազմի պատրաստությունները։ Բերիայի մասին հաղորդում էր, որտեղ գովերգվում էր Բերիան, որպես խոշոր պետական գործիչ, որը պետության շահը վեր է դասել կուսակցական շահից, բայց խեղճը ուրիշ շանս չի ունեցել այլ կերպ վարվելու, որովհետև ժամանակները ուրիշ են եղել: Մի քանի միլիոն մարդու աքսորելուց, կամ գնդակահարելուց հետո, Ստալինի մահանալուց հետո արդարացրել է, նպաստել է տնտեսության զարգացմանը, անգամ ուզեցել է զարգացնել մանր ձեռնարկատիրությունը: Աչքիս նրա արձանն էլ իր ծննդավայր Աբխազիայում են կանգնեցնելու: