Հսկայական գումար

Կարդացի, որ «յեղափոխութիւն»-ից յետոյ 20 (եւ աւել) տոկոս աւելի շատ գումար է Հայաստանից դուրս ուղարկուել քան
մինչ «յեղափոխութիւնը» նոյն ժամանակահատուածում։ Հսկայական գումար։ Որոշ ճիշտ գաղափարներ անգիր արել էին, բայց կեանքը ցոյց տուեց, որ դրանց հետ ոչ մի կապ չունեն։ Չեն էլ հասկանում, որ եթէ ինձ պէս մարդկանց սրտացաւ խօսքը որքան էլ ֆեյքախեղդ անել փորձեն, աւելի ազդեցիկ է, քան իրենց ստրկամիտ զոմբիների բանակինը։ Չէ՞ որ իրենք իրենց ճղճղոցներով ու ստերով բանական եւ կարող մարդկանց որեւէ վստահութիւն չեն ներշնչում։ Մինչդեռ քաղաքացուն հաւատալ վստահելով, Սահմանադրութեան միջոցով դա հիմնական արժեք դարձնելով պիտի նրա՝ քաղաքացու վստահութեանն ու հաւատին արժանանային….Սուտն ու կեղծիքը երբեք դրական զարգացումների չեն հանգեցրել։