Հրապարակաւ կեանքի բարելաւում

Հրապարակաւ կեանքի բարելաւում այդ թւում գազի ու հոսանքի գների իջեցում խոստացած ու ձախողուած քաղաքական գործչի ամենաճիշտ քայլը կը լինի կամաւորապէս պաշտօնից հեռանալը։ Դրանով նաեւ յաջորդներին ցոյց կը տայ, որ չի կարելի խոստում տալ, չկատարել ու պաշտօնի մնալ։ Իսկ եթէ չհեռանայ, ժողովրդի միակ ճիշտ եւ հրատապ քայլը կը լինի, օգնել արագ հեռանալու հարցում։
Եթէ մի քիչ պատկերացում ունենար իրավիճակից, ապա դեռ մայիսին բանակցութիւններ սկսած կը լինէր Իրանի հետ, դեռ այն ժամանակ կազդարարէր, որ յեղափոխութեան նպատակներին համահունչ չեղեալ են յայտարարում «յանցաւոր, դաւաճան կամ ապօրինի» իշխանութիւնների բոլոր գործարքները, այդ թւում «սահմանադրութինը» եւ անցեալում կնքած բոլոր ազգավնաս պայմանագրերը։ Զուգահեռաբար կարելի էր ընդգծել, որ այդ հարցում ակնկալւում է միջազգային հանրոթեան եւ միւս պետութիւնների աջակցութիւնը։։
Թէ չէ իրենց գործիչ են համարում ու գործունէութիւնը վիճակախաղի են վերածել։ Չես կարողանում, հեռացիր, ոչ թէ հիմար ժպիտ ցուցադրելով ինքդ քեզ խաբիր ու փորձիր աշխարհը հարմարեցնել քո «քաղաքական իմպոտենտութեանը»։