ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ

Մի քանի յայտնի մտաւորականների յորդորով պետական (նախագահական) մրցանակի համար փոխանցել էի ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ գրքիս Ա եւ Բ հատորները։ Այսօր պարզուեց, որ յուշագրութիւնները կամ այդպիսի տարրեր պարունակող գործերը չեն ընդունւում։ Ինձ դրա մասին տեղեկացնող պատասխանատուն ակնյայտօրէն վատ էր զգում։ Ես իմ հանգստութեամբ, կարծում եմ, հանգստացրի իրեն, բայց աւելորդ չհամարեցի ասել, որ նման տրամաբանութեամբ Սոլժինիցինի «Արխիպելագ ԳՈՒԼԱԳԸ» նոյնպէս չէր ընդունուելու։ Որոշ ժամանակ անց կրկին հեռախօսազանգ ստացայ․ պարզուել էր, որ ինչ-որ յանձնաժողովի նախագահն էլ էր համակարծիք եղել․․․