Ճանապարհի

Երկու օրում աւելի քանի 1500 կմ ճանապարհ անցանք՝ Լոս Անջելես-Ֆենիքս-Լոս Անջելես։ Ճանապարհի մէկ քառորդն էլ հին ընկերս՝ Մարտինը վարեց։ Զուտ ամերիկեան հանդիպումներ էին՝ հետաքրքրական, հոգեհարազատ (նաեւ հին ընկերներ) եւ, յուսանք, նաեւ արդիւնալի։ Ուզում են թարգմանել գրքերիցս 3-ը՝ «Ազատութեան ճանապարհի բանտերում (2 հատորները)» եւ «Նիւ Եորքուհին»։ Զուգահեռաբար ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների մասին կը տեղեկացնեմ իր ժամանակին։
Այսպիսով (ինձ համար) վարելու նոր «ռեկորդ» սահմանեցի։ Երկար ճանապարհից յետոյ ինձ հանգստութիւն ու խաղաղութիւն է պարգեւում երկու օրում բաւական մեծացած Արեւը, իսկ միւս լուսանկարներում «Գեներալ Փեթոնի թանգարան»-ի ցուցանմուշներից են՝ հրասայլեր։։