Ճիշտն ասած

By in Թանկացում, Հայաստան, Պայքար on December 12, 2017

Ճիշտն ասած, չգիտեի, որ հայկական միջավայրում կան այս հարցերի մասին քննարկումներ: Չեր հանդիպել: Իմ կողմից ավելացնեմ, որ ցանցը իրոք լիքն է ռուսական ձևավորվող նոր աշխարհայացքի մասին նյութերով` թե’ քննարկումներ, թե արդեն պատրաստի պրոպագանդիստական կլիշե-հոլովակներ: Նրանք այդ որոնումներում իրոք շատ ազատ են. Ռուսաստանը որպես արիական կուլտուրայի օրրան, իրենք դրա հիմնադիրներ` նախաքաղաքակրթության կրողներ, հրաժարվում են Կիևյան Ռուսիա սկզբից, կենտրոնը տեղափոխում են մերձուրալ-մերձվոլգյան շրջաններ, որտեղ գտել են առավել հին քաղաքակրթական շերտեր-հնագիտական գտածոներ… Ահռելի աշխատանք են տանում: Մեզ մոտ այդ

ամենը թողնված է սիրողական մակարդակի` որոշ էնտուզիաստների ուսերին, այն դեպքում, երբ մեր դեպքում ուղղակի պետք է ճշմարտությունը գտնել, հիմնավորել ու ներկայացնել` մենք հորինելու կարիք չունենք: Անկախության շրջանում սրա հիմքը դրեց մեր տխրահռչակ առաջին նախագահը` երբ փորձում էր հիմնավորել ազգային գաղափարախոսության ֆիկցիա լինելը, 3000- ամյա պատմություն` այսինքն սկիզբ Ուրարտուից հետո և այլն: Հայ միտքը տարօրինակ համառությամբ մոռանում է իդեոլոգիայի ցցուն օրինակների մասին` ֆաշիզմ, կոմունիզմ: Չէ որ մենք բոլորս “սոցիալիստական” հասարակարգի ծնունդ ենք: Ինչն էր այդ հասարակարգում` հենց մե’ր հասարակարգում շարժիչ ուժը? Ուրվականը, որքան էլ տարօրինակ թվա… Մարդը չէր, ուրվականն էր` կոմունիզմի ուրվականը: