Ճշմարիտ գրագէտը

By in samhar on November 24, 2018

Ի վերջո, այն մարդիկ, որոնք անհիշելի ժամանակներում ապրել են այս տարածքում և այստեղից սփռվել ամբողջ աշխարհով մեկ` իրենց մեծ ավանդը ներդնելով մեր լեզվի , մշակույթի և որպես ազգ կայացման գործում, դեռևս այն հայ էթնոսը չեն, որի անդամը լինելու պատիվը ունենք այսօր: Իհարկե, մենք ուղղակի հետնորդներն ենք այստեղի բնիկների և նրանց մշակույթի ամենաանմիջական կրողը, բայց այն պատմությունը, որ կերտել են այդ մարդիկ, առավելապես պահպանվել է սոսկ մեր լեզվում: Եվ ըստ այդմ, հոդվածը մեկ նպատակ ունի`մեծացնել մարդկանց հետաքրքրությունը, սերն ու նվիրումը մեր մշակութային ամենամեծ ձեռքբերման` մեր հիրավի աստվածային լեզվի հանդեպ, որը խնամքով պահել է իր մեջ այնպիսի իրողություններ, որոնց նյութական հետքերը, ցավոք, անդառնալիորեն ոչնչացվել են հանգամանքների տխուր բերմամբ: