Մայրամուտի շողերը

By in samhar on March 13, 2014

Միգուցե արդե՜ն մկրտվեցի, տեր հայր… Աչքը կտրեց մայրամուտի շողերից, նայեց, երկա՜ր-երկա՜ր…-Մոտ արի խենթ, արի հաց ուտենք։

 Ժպտաց։ Բացեց քարին դրած կապոցը։ Ձու ենք կճպում, կանաչին թաթախում աղի մեջ… Զվարթ եմ-ինչպես երբե՜ք։ Ժամանակ անցավ։ Տեր հայրն արդեն չկար։ Գմբեթի կողից՝ արևի ճառագայթները ընկել էին տապանաքարի վրա՝ …Աստ հանգչիր…Տեսել ե՞ս, թե փոքրիկ երեխան ո՞նց է բացում դարակները… Փայլող, կրակոտ աչքերով նայում տուփերի մեջ…………………
Տիրոջ նման բացում ես ջութակի պատյանը, գրիչդ սահեցնում թղթի վրայով, կամ՝ վարպետ-վարպետ նայում ներկնապնակիդ։ Բայց լու՛րջ եմ հարցնում՝
Տեսել ե՞ս, թե փոքրիկ երեխան ո՞նց է բացում դարակները… Փայլող, կրակոտ աչքերով նայում տուփերի մեջ…………………