«Մեզ միասնություն է պետք»

«Մեզ միասնություն է պետք» ֆրազը ինքնին դատարկ ֆրազ է, և ի ցույց է դնում այն կրկնողի քաղաքական գիտելիքների սնանկությունը: Միասնությունը դատարկ տեղում չի լինում, դե մարդիկ էլ նախիր չեն, որ անտեղի տեղն իրար գլխի կուտակվեն: Մարդիկ, այդ թվում և հայերը, միավորվում են հստակ գաղափարների և ծրագրերի շուրջ և ամեն անգամ երբ տեսնում են այդպիսիք, տեղի է ունենում այդ միավորումը հանուն ընդհանուր նպատակի: Թե չէ դատարկ տեղում միավորվեն, որ ի՞նչ անեն, գնան կոլեկտիվ աղոթեն՞…