Մենք ազգային եւ մարդկային ճգնաժամի մէջ ենք

Մենք ազգային եւ մարդկային ճգնաժամի մէջ ենք։ Իրավիճակին այլ՝ լաւատեսական գնահատական տուողներին էլ իրաւունք ունենք լուրջ չընդունել։ Ազգը մարդկային հաւաքականութիւն է եւ նրա որակները անհատների հաւաքական որակներից են բխում։ Օրերս մի շարք մարդկանց հարցրի, ու՞մ նման, ո՞ր մեծ անհատ հայի նման պիտի ապրէինք, որ եւ այս ճգնաժամը չլինէր եւ փառաւոր երկրի քաղաքացիներ լինէինք։ Պատասխանները վերաբերում էին «ասելուն»,

«գրելուն», «ճառելուն», «իշխանութեան գալուն», «մեռնելուն», «զոհուելուն», լաւագոյն դէպքում՝ «կռուելուն»։ Ոչ ոք չկարողացաւ վկայակոչել մի մեծի անուն, ով ամեն ինչից բացի ապրել է այնպէս, որ եթէ մենք իր նման ապրէինք, կարգին ազգ դարձած կը լինէինք։
Մտածելու բան չէ՞…