Մեր անցեալը

«Մեր անցեալը հազուադէպ է մեզ գոհացնում, իսկ ապագան մեզ յայտնի չէ», այս խօսքերը լսելով մտածեցի՝ «ՈՐՔԱՆ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ԵՍ ՈՐ ԱՆՑԵԱԼԻՍ ՀԵՏ ՈՐԵՒԷ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՄ»։ Եւ հասկացայ, թէ ինչ դժոխքի է վերածւում այն մարդկանց կեանքը, ովքեր կռիւ ունեն իրենց անցեալի հետ։ Դա մաշող, անընդմէջ կեղեքող, անտեսանելի սակայն էակործան,

շրջապատի համար անտեսանելի ահաւոր գոտեմարտ է, որն աւարտելու համար Աստուածամերժ եսակենտրոն (իրեն կուռք համարող) դժբախտը միայն մի ելք ունի՝ մեռնել խղճի խայթից։ Բայց Աստուածավախը դեռ կարող է փրկուել՝ ապաշխարհելով, ընթացքում հիշելով, որ եթէ ինքն անսխալական լինէր, ուրեմն մարդ չէր լինի…