Մեր նպատակը Ադրբեջանի ու իր բանակի կազմաքանդումն է

Իհարկե հասկանում եմ Տալիոնի սկզբունքով (ակն ընդ ական, ատամն ընդ ատաման) առաջնորդվելու կոչով հանդես եկող ըկերներիս ու նրանց վրդովմունքը, ովքեր առաջարկում եմ որպես վրեժ նույն կերպ հաշվեհարդար տեսնել ադրբեջանցի գերիների հետ: Բայց դա խիստ սխալ ճանապարհ ա, տղաներ: Հայաստան գերի ընկած ցանկացած ադրբեջանցու գլխից ոչ միայն մեկ մազ անգամ պետք է չպակասի, այլ ընդհակառակը, իրենք այստեղ պետք է իրենց զգան ավելի պաշտպանված և անվտանգ, քան իրենց հայրենի Ադրբեջանում: Մեր նպատակը Ադրբեջանի ու իր բանակի կազմաքանդումն է, որի համար ամեն կերպ պետք է խթանվի գերի հանձնվելը, իսկ դրա համար էլ գերիների նկատմամբ պետք է ցուցադրվեն այպիսի մոտեցումներ ու դրանք շեփորահարվեն, որպեսզի խթանենք նորանոր անձանց անցնել այս կողմ: Շարքային ադրբեջանցին պետք է հասկանա, որ եթե ինքը էլ չի սպառնում Հայաստանի ավնտանգությանը, ապա Հայաստանում ինքը իրեն կարող է զգալ առավելագունը անվտանգ…