Մի բան ասեմ էլի

Մի բան ասեմ էլի: Միխեիլ Սահակաշվիլուց քաղաքական հրաշքներ սպասողները հավանաբար չեն նկատել, որ նույն Վրաստանում իր հարազատ կուսակցությունը վերջին խորհրդարանական ընտրություններին 2016թ. կրեց նախօրդ ընտրությունների համեմատ զգալի պարտություն, 40 տոկոսից իջնելով 27 տոկոսի, Վրաստանում իր ամենանվիրյալ թիմակիցները՝ Վանո Մերաբիշվիլին, Բաչո Ախալայան, Գիգի Ուգուլավան ու մնացածները արդեն երկար տարիներ

բանտում են և այլն: Այսինքն եթե Միխոն լիներ քաղաքական հրաշքների ձեր պատկերացրած վարպետը, գոնե կփորձեր ազատել իր թիմակիցներին ու հետ վերադարձներ իշխանությունը սեփական երկրում: Ընդհանրապես, քաղաքական լուրջ հրաշքներ կարողանում է ապահովել ԱՄՆ-ի Պետդեպը, իսկ այն այս պահին դեռ լռում է…