Մի բան ասեմ, էլի

Մի բան ասեմ, էլի: Հաճախ շատերը, այդ թվում և ես, մեղադրում ենք դաշնակներին Առաջին հանրապետության տարիներին վարած կարճատես քաղաքականության մեջ, սակայն եթե համեմատես ներկայիս քաղաքական և հասարակական գործիչների հետ, այդ մարդիկ մտքի տիտաններ էին: Օրինակ երբ իրենք կատարեցին մի շարք ստրատեգիական սխալներ, իրենց ձեռը Սևր կար, «հայկական հարցը» համաշխարհային օրակարգի մաս էր կազմում, չկար արևմտյան որևէ ամբիցիոզ քաղաքական գործիչ, որը բոցաշունչ ելույթներում չշահարկեր այն՝ քաղաքական կարերա ապահվելու համար, անգամ այս կամ այն պետությունը գերտերության հայտ ներկայացնելու փաթեթում

պարտադիր ներառում էր «հայկական հարցը»: Ու անգամ այդ պարագայում հայությունը վերջում հայտնվեց քցված վիճակում: Բա հիմա, երբ էլ հայությանը ոչ միայն լուրջ, այլ ընդհանրապես որևէ օրենտացիոն առաջարկ չի արվում, հայկական հարցն էլ շուտվանից պատմաբաններից զատ էլ ոչ մեկին հետաքրքիր չէ, խելապակասների մի բանակ փորձում ա հասարակությանը հավատացնի, որ Արևմուտքում տենչում են հայությանը շուտափույթ փրկելու մասին, որ ՆԱՏՕ-ում օր ու գիշեր մտածում են, թե ոնց մեկ օր շուտ Հայաստանին ընդգրկեն իրենց շարքերում և պաշտպանեն, ու միամիայն «բթամիտ» հայերն են որ դա չեն հասկանում, գնահատում ու գիտակցում: Ու երբ համեմատում ես ներկայիս այս մտավոր գաճաճների մտածելակերպի հետ, իրոք անցյալի դաշնակներին էլ այդ հարցերում մեղադրել էլ չի ստացվում, թե խի կերան սրա նրա կուտը՝ նրանց գոնե կուտ էին տալիս, ուտում էին, սրանք պատրաստ են անգամ առանց կտի վարտիքները իջացնել…