Մի գլուխ ջուր ենք ծեծում

By in samhar on June 7, 2014

Ժողովուրդ ջան, ոնց տեսնում եմ մեր հարգարժան Համլետը մեզ թեմա է տալիս ու քաշվում մի կողմ: Մենք էլ մեր ազգի, մեր պետության դարդերով տապակված մի գլուխ ջուր ենք ծեծում, այդպես էլ ճիշտ լուծումը չտեսնելով: ՈՒթսունականներին Անդրոպովը, այն ժամանակվա ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարը, հանձնարարում է կենտկոմի բաժնի վարիչ Լյուբիմովին փնտրել ուղիներ ԽՍՀՄ-ը տնտեսական ճգնաժամից փրկելու համար, քանի որ, երկրում կաշառակերության լայն չափերի և Արևմուտքի ու հատկապես ԱՄՆ-ի կողմից ԽՍՀՄ-ի տնտեսությունը քայքայելու ջանքերի շնորհիվ երկիրն հասել էր փլուզման շեմին: Երբ Լյուբիմովը զեկուցում է, որ երկիրը փլուզումից փրկելու շանսեր չկան, Անդրոպովն առաջարկում է մշակել մեխանիզմ, ԽՍՀՄ-ը արհեստականորեն քանդելու ու նոր միություն ստեղծելու համար: Որոշ ժամանակից հետո Լյուբիմովը ներկայացնում է <Գողգոթա> անվանումով ծրագիրը, որը կազմված էր չորս փուլերից: Առաջին փուլով նախատեսվում էր ԽՍՀՄ – փլուզում,որը պետք է իրականացներ այն ժամանակ ԽՍՀՄ ԿԿ-ի քարտուղար Գորբաչովը հայտնի <Պերեստրոյկա> ծրագրով, Երկրորդ փուլը` վայրենի կապիտալիզմի ներդնում, որն իրականացրեց Ելցինը, երրորդ փուլը իր մեջ պետք է ներառներ մասսաների բողոքի ալիք, դժգոհություններ և այլն և չորրորդ փուլը նոր միության կազմավորում: Բայց թե նախկին տասնհինգ հանրապետություններից քանիսը կնդգրկվեն այդ միությունում, ասվում էր, որ դա կերևա հետագայում: Այսինքն ԽՍՀՄ-ը փլուզելու համար պատճառ պետք է հանդիսանար ազգամիջյան չլուծված հարցերը, կաշառակերության ահռելի չաջերը և այն բոլոր նեգատիվ երևույթները: