Մի տեսակ զավեշտալի է

Մի տեսակ զավեշտալի է, թե ոնց են ռուսամետները մեղադրում Արևմուտքին Արցախյան հարցի կարգավորմանը խոչընդոտելու մեջ, ու իրենց հերթին էլ արևմտամետները մեղադրում Մոսկվային այդ նույն բանում: Նենց տպավորություն ա, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բան ու գործ չունեն, որ հա կամ մեկը, կամ մյուսը խանգարում են Երևանին ու Բաքվին լեզու գտնել ու լուծել այդ հակամարտությունը: Մարդ ինչքան պետք ա պատմությունից ու աշխարհից կտրված լինի, որ չհասկանա, որ այդ

հակամարտությունը չի կարգավորվում ոչ թե այս կամ այն գերտերության մեղքով, այլ որ հայերի ու ադրբեջանցիների պահանջները դիամետրալ շատ են տարբեր: Այնպես չի որ Արցախյան հակամատրությունը յուրօրինակ ա, նման հակամարտություններ աշխարհում որ ման գաք, հարյուրավորները կգտնեք, որոնց արդեն տասնամյակներ շարունակ չեն գտնում իրենց կարգավորումը: Ընդամենը մի քիչ լավ ուսումնասիրեք աշխարհի քարտեզը…