Մտերիմներիցս մի քանիսը բողոքեցին

Մտերիմներիցս մի քանիսը բողոքեցին, որ իմ հին ընկերը խօսելով Հայաստանեան արեւմտամէտ ուժերի մասին, ասել է, որ դրանք պէտք է դաշինք կազմեն։ Միաժամանակ ասել է, որ ինքը միայն մի արեւմտամէտ քաղաքական ուժ է ճանաչում եւ դա ԱԻՄ-ը չէ, այլ ուրիշ մի կուսակցութիւն։ <<Եթէ մէկն է, մէկն ու՞մ հետ դաշինք պիտի կազմի։ Ձեր էդ ընկերը բազմակի ուրացո՞ղ է, թէ՞ լրիւ յանը տարել է>> հարցնում են բոլորը։ Իսկ ես պատասխանելու բան չունեմ։ Աստուած իր հետ։ Ես իմ անցեալն

ուրանալ չեմ կարող ու իրեն իմ նախկին ընկերների ցուցակից հանել չեմ կարող, բայց եւ իր համար պատասխանատու չեմ։ Հիմա այդ մարդն էլ որոշել է տեսնել այն, ինչ իրեն այդ պահին շահէկան է թւում։ Դա մե՞ր խնդիրն է, թէ իր։ Եկեք ասենք՝ Աստուած իր հետ։