Յիշում ենք

Յիշում ենք, որ նախագահական ընտրութիւններից յետոյ երբ ժողովրդի պահանջով Սերժ Սարգսեանը ընդունեց Րաֆֆի Յովհաննիսեանին, լրագրողների ներկայութեամբ հարցրեց՝ զրոյցը լրագրողների ներկայութեա՞մբ (այսինքն՝ հանրութեանը մատչելի՞) լինի, թէ գաղտնի։ Պատասխանը աւելի քան անսպասելի էր՝ «արդարութեան եւ ժողովրդավարութեան կողմնակիցը» նախընտրեց գաղտնի հանդիպումը։ Նրա եւ ՍՍ-ի հանդիպման բովանդակութիւնը հանրութեանը յայտնի դարձաւ միայն յաջորդ օրը, այսինքն՝ 24 ժամ ՍՍ-ն աւելի հարազատ մարդ էր ՐՅ-ի համար քան ժողովուրդը՝ այդ թւում իր հետեւորդները։


Այսօր Ֆրանսիական հրապարակում քաղաքացիներից եւ լրագրողներից գաղտնի ՐՅ-ի տեղակալը քչփչում էր ոստիկանական պատասխանատուների հետ, եւ այն ինչ ասում էր, գաղտնի էր միայն քաղաքացիներից։ Սա իսկապէս ԺԱՌԱՆԳԱԿԱՆ է, երեւի…