Ներքին գայլեր

By in samhar on March 27, 2014

Իմ գիտակցական կյանքի կեսը ապրել եմ սոցիալիզմի, մյուս կեսը կապիտալիզմի մեջ, ԱՄՆ-ում։Իմ գիտելիքների սահմանում նժարի վրա եմ դրել երկու հասարակարգերի դրական և բացասական կողմերը։Մոտ 60% – ից ավել մասնավոր սեփականության ունեցող հասարակությունը, չի կարող երջանիկ ու արդար լինել իր ժողովրդի 20%-ից ավել մարդկանց համար։Նույնը ՝100% պետական սեփականության դեպքում։Լավագույն տարբերակը, իմ կարծիքով, մոտ 50% 50% կամ 60% 40% հարաբերությունն է ( նախկին Հարավսլավիայի տնտեսության օրինակը, մանր և միջին բիզնեսը մասնավոր, մնացածը պետական)։Բայց , քանի որ ողջ համաշխարհային տնտեսությունը , ինչպես նաև պետությունների մեջ, կենտրոնացված է մի խումբ հզոր մարդկանց ձեռքին, անհնար է դառնում նման հարաբերությանը ( մասնավոր և պետական) վերադառնալը։ Դիմադրողների և պայքարողների ուժերը անհամարժեք են։Ինչը և ցույց է տալիս գրեթե ամբողջ աշխարհում տեղի ունեցող բողոքներն ու ցույցերը։ Ինչու՞ որոշեցի գրել այս մասին։Կարծում եմ, եթե մեր նման պետությունը նույնիսկ ունենա, ամենաազնվագույն ու ամենահայրենասեր իշխանությունը, չի կարող հաղթահարել, ոչ միայն ներքին « գայլեր»-ի (առանց արյունահեության) , այլ արտաքին ավազակապետությունների դիմադրությունը ( կասեն. դուք հեռանում եք ազատ շուկայական հարաբերություններից, որը կխանգարի նրանց թալանել թեկուզ, մեր նման փոքր տնտեսոթյունը)։Նման համարձակ քայլի, կարող են գնալ մեծ տերությունները, եթե նրանց տերերը որոշեն մտածել ժողովրդի մեծամասնության մասին։Երբ ասպարեզ մտավ Պուտինը, ինձ մոտ նման հույս առաջացրեց։Այսօր, նա դեմ է դուրս եկել աշխարհին ու գործում է հանուն իր երկրի շահերի( ճիշտ, թե սխալ)։Միգուցե նա լուծում է նաև իմ՝ միամիտիս, երազած խնդիրը։