Նիկոլ Փաշինեանը

Պարզւում է սրա համար էլ աթոռը շատ քաղցր բան է՝ նոյնիսկ այն բանից յետոյ, երբ մեզ ունայնութեան վեց ամիս պարգեւեց։
Մեզ կարող են փորձել խաբել․ դա իրենց՝ տարբեր խաբեբաների, էութիւնից բխող գործելակերպն է, բայց մենք չպէտք է մեզ թոյլ տանք խաբուել։ Երբ ստի մասին չգիտես, դու դիմացինիդ հաւատալով ոչ մի մեղք չես գործում, բայց երբ գիտես ու հանդուրժում ես, դու դառնում ես մեղսակից, երբեմն նաեւ յանցակից։ ՍՍ-ի սահմանադրութիւնից յետոյ ընդունուած օրէնքի եւ կառավարական որոշման հիման վրայ Վարչապետի հրաժարականից յետոյ նրան պիտի փոխարիներ առաջին փոխվարչապետը։ Նիկոլ Փաշինեանը փաստօրէն ապօրինաբար է վարչապետի պաշտօնակատարի դերում մնում։