Նկատելի է

Նկատելի է, որ օրինակ ստալինյան անձի պաշտամունքի դեմ պայքարող անհանտների ու խմբերի մոտ անձի պաշտամունքը շատ ավելի խորքային է ու բռնապետական, քան անգամ այդ նույն ստալինյան ժամանակներում, ընդամենը այս անհատների ու խմբերին չի տրված այդ ռեպրեսիվ գործիքը և իրենք չեն կարողանում այլ կերպ լուծել իրնեց գաղափարական հակառակորդների հարցերը: Այլ պարագայում կգլխատեյին ու կհոշոտեյին իրենց գաղափարական հակառակորդներին առանց դատ ու դատաստանի: Օրինակ որ նայում ես թե ինչպիսի անձի

պաշտամունք է ձևավորված ասենք նույն Պարույր Հայրիկյանի մոլագար հետևորդների մոտ, ինչպիսի մոլեռանդությամբ են հարձակվում յուրաքանչյուրի վրա, ով կհանդգնի ինչ-որ բան ասել իրենց սիմվոլին, ոնց են հոշոտւմ իրենց նախկին համախոհներին, հասկանում ես որ ստալինյան անձի պաշտամունքը սրա դեմը խաղ չունի: Լավ ա այսպիսի մոլագարներին դեռ չի տրված հենման կետ, կուտեն մարդկությանը…