Նոր ինչ որ Սպարտակ

Նոր ինչ որ Սպարտակ անունով նախկին «դիմագրքային ընկեր» գրում էր, որ նախագահական ընտրութիւններում «կրակուեցի», այսինքն՝ ինքս իմ վրայ կրակեցի։ ՈՒրախացայ, որ այդորակ աղբը ինքնաբացայայտուեց, իրեն մերկացրեց եւ ինձ օգնեց իրեն դուրս շպրտել իմ դիմագրքային ընկերների ցուցակից։ Դեռ նախագահական ընտրութիւնների ժամանակ իշխանական ողջ թիմը եւ բոլոր գաղտնի գործակալները Բորդիւժայի հրապարակային հրամանով («ԴԵՌ ՊԷՏՔ Է ՊԱՐԶԵԼ ՄԱՀԱՓՈՐՁ ԵՂԵԼ Է ԹԷ ՝ ՈՉ») վախենալով իմ ներդրումը ազգային կեանքում ճիշտ գնայատելու եւ ըստ այդմ կողմնորոշուելու մարդկանց

հնարաւորութիւնից, հանրութեանը մոլորեցնում էին այդպիսի զրպարտութիւններով։ Յետոյ սսկուեցին, բայց պարզւում է դեռ բաւական հիմարներ (եթէ ոչ գործակալներ) կան ու լաւ է, որ ինքնաբացայայտւում են։ Զայրանալ պէտք չէ, այլ ուղարկել դիմագրքային աղբանոց՝ bloc ուղարկել, ինչը եւ արեցի։