Շանթը ազատութեան մեջ է

Հենց նոր խօսեցի քիչ առաջ մեզ մօտ վերադարձած Շանթ Յարութիւնեանի հետ։ Աչքներս լոյս, արժէքները կեանքի նպատակ համարողջ Շանթն այլեւս անազատութեան մէջ չէ ու դա մեզ աւելի է պէտք, քան իրեն․․․Շատ լավ է,որ Շանթը ազատության մեջ է։
Սակայն համաներման փաստը ինչ-որ տեղ ստվեր գցեց պրոցեսի վրա։ Նա, որպես քաղբանտարկյալ պետք է արդարացվեր: Հայ քաղաքական մտքի առաջնորդներից Շանթը ազատութեան մեջ է… հայութեան աչքը լոյս։ «Ազգային ժողովի ինչ-որ միջանցքում ենք։ Մի կողմում աշխատասենեակ է, որի դուռը բաց է եւ ներսում միջին տարիքի մի քանի տղամարդիկ են։ Միջանցքի միւս կողմում դուռ է, որից աստճաններ են սկսւում։ Մօտենում է Անդրանիկ Մանուկեանը եւ ասում, որ ինձ կանչում են։ Գնում ենք աստիճանների ուղղութեամբ, բայց յանկարծ ինչ-որ վատ բան եմ կանխազգում եւ կանգնում եմ։ Այդ պահին հետեւի սենեայկից ձայներ եմ լսում եւ շրջուելով տեսնում եմ, որ այնտեղ նստածներից մէկի ձեռքերը բռնել են ու մէկն էլ դանակով պատրաստւում է հարուածել։