Շատ բողոքներ են հնչում

Շատ բողոքներ են հնչում, նաեւ ուղղակի հասցէագրում ինձ թէ ինչու՞ առաջին գծում չեմ, ինչու՞ ամեն բան իմ ձեռքը չեմ վերցնում…Մի վերացական հարց տամ (վերացական լոկ առաջին հայացքից)։ Աւելի քան հիսուն տարուայ ազգային քաղաքական (ԱՆԸՆԴՄԷՋ) կեանքս բաց դրուած է ձեր առջեւ։ Յիշու՞մ եք մի պահ, երբ ես ու զինակիցներս ալիքի վրա թռած լինենք…Բայց անկասկած գիտեք լուրջ դրուագներ, երբ ալիք ստեղծել ենք։ Շարունակութիւնը մտածեք ինքներդ…Տերեւի պէս

եկածը տերեւի պէս էլ գնում է….Երբ հայ մարդը կը կարողանայ զանազանել հացթուխին դարբնից եւ ազգային (քաղաքական) գործչին դերասանից եւ կը կամենայ ամեն մէկին իր տեղում տեսնել եւ այդ նպատակով քայլեր կանի, գուցէ այդ ժամանակ արժանի դառնայ մարդկային կեանքի իր հայրերի երկրում։ Թէ չէ Աստծունը տալիս են «կեսար»-ին ու բողոքում։