Շարքային գործիչներն

Շարքային նաեւ լաւ գործիչներն զբաղւում են ընթացիք մանր ու մեծ հարցերով, նաեւ օրուայ բռնակալների դէմ պայքարելով։ Էդ տեսակից են Սերժ անձի դէմ պայքարողներն ու յետոյ այդ պայքարողների դէմ պայքարողները։ Իրական մեծութիւնները, որոնցից ցաւօք գրեթէ չենք ունեցել, պայքարում, աւելի ճիշտ աշխատում են բոլոր՝ ներկայ ու ապագայ ռեժիմների դէմ։ Դա այնպիսի իրաւական համակարգի ստեղծումն է, որը հենց սկզբից կը բացառի իշխանազաւթերի ասպարէզ գալն անգամ։ Այդպիսի մի նպատակ է հետապնդում «Բացարձակ ժողովրդավարութեան սահմանադրութեան» ընդունման ուղղութեամբ տարուող աշխատանքը։ Կարգին հայերը դանդաղում են միանալու հարցում, բայց ես համբերութեամբ սպասում եմ։ Ի վերջոյ իրենց աւելի է պէտք…